National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
1 / 3

Նոյեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ է միաձայն ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանձնաժողովի նիստի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւը: Հանձնաժողովի նախագահի տեղակալներ են ընտրվել Բելառուսի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պանտյուխովը եւ Տաջիկստանի խորհրդարանի պատգամավոր Շարիֆ Ռահիմզոդան: Հանձնաժողովի օրակարգում ներառված են եղել շուրջ երկու տասնյակ հարցեր՝ հանրային-մասնավոր փոխգործակցության, ինժեներական գործի, ներքին ջրային տրանսպորտի, գնագոյացման մասին եւ այլն:

Հանձնաժողովը քննարկել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից Տնտեսական հարցերի փորձագիտական խորհրդի մասին հարցը, որի ստեղծման մասին որոշումը օրեր առաջ կայացրել էր Միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդը՝ փորձագիտական խորհրդի կանոնակարգի, կառուցվածքի եւ կադրային կազմի մասին, որի ձեւավորումը կկատարվի հանձնաժողովի գարնանային նիստում կանոնակարգային հարցերի հաստատումից հետո: Փորձագիտական խորհուրդը աջակցելու է հանձնաժողովի փորձագիտական աշխատանքներին՝ օրինաստեղծ գործունեության աջակցությանը ներգրավելով ԱՊՀ երկրների գիտագործնական ներուժը: Հանձնաժողովը անդրադարձել է նաեւ 2016-2020 թվականներին մոդելային օրինաստեղծ աշխատանքի հեռանկարային պլանին:

ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության, փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգի շուրջ մեկ տասնյակ հարցերի քննարկումներին ակտիվ մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնաապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացրել է իր դիտողությունները եւ առաջարկները, որոնք բխում են հայաստանյան օրենսդրության համապատասխան փաստաթղթերից՝ ընդգծելով մեր երկրի մեծ փորձը եւ հատկապես ՏԻՄ առաջանցիկ կայացածությունը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանն առաջարկներ է ներկայացրել «ԱՊՀ անդամ պետությունների կայուն եւ անվտանգ զարգացման մասին», «Միջհամանքային համագործակցության իրավական կարգավորման մասին», «Քաղաքացիական եւ մունիցիպալ ծառայության մասին», «Պատգամավորի կարգավիճակի մասին, «Պետության, նրա սուբյեկտների եւ ՏԻՄ-երի գույքի տարանջատման մասին» եւ այլ օրենքների նախագծերի վերաբերյալ: Արաիկ Հովհաննիսյանի առաջարկներն ամբողջովին ընդունվել են հանձնաժողովում:

Տեղի է ունեցել նաեւ Ագրարային քաղաքականության, բնական ռեսուրսների եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վանիկ Ասատրյանը: Քննարկվել է օրակարգային 8 հարց, Վանիկ Ասատրյանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմի հնարավորությունները, զարգացումը եւ կարեւորությունը բնապահպանական տեսակետից: Նա նաեւ մասնակցել է բնապահպանական վնասների վերականգնման հայեցակարգի մասին հարցի քննարկմանը՝ շեշտելով այդ վնասի բնական վերականգնման անհրաժեշտությունը:

Տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անդրանիկ Կարապետյանը: Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված էին մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում՝ «Հիփոթեքի մասին», «Ակտիվների կառավարման մասին», «Ժառանգության իրավունքի մասին», «Դատափորձագիտական գործունեության մասին», «Փաստաբանական գործունեության մասին» եւ «Փաստաբանության մասին» մոդելային օրենքների նախագծերը եւ հայցեկարգերը: Անդրանիկ Կարապետյանը մասնակցել է քննարկումներին եւ մի շարք օրենքների քննարկման ընթացքում հանդես է եկել տարբեր առաջարկներով, որոնք հիմնականում բխում են ՀՀ-ում տվյալ ոլորտների զարգացումներից:

Տարբեր օրենքների շրջանակներում, բանավեճերի ընթացքում արձանագրվել են հայաստանյան օրենսդրության հաջողված լուծումները եւ բարեփոխումների արդյունավետ բնույթը: Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի առաջարկներն ամբողջությամբ տեղ են գտել քննարկվող օրինագծերի եւ հայացակարգերի մեջ: Շահագրգիռ քննարկումներ են տեղի ունեցել հատկապես «Հիփոթեքի մասին» մոդելային օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ անշարժ գույքի գրավադրման եւ գրավադրված գույքի հետագա տիրապետման ու տնօրինման խնդիրների վերաբերյալ: Քննարկման ընթացքում Անդրանիկ Կարապետյանը ներկայացրել է թե՛ իր սկզբունքային առաջարկները, թե՛ ՀՀ օրենսդրության մեջ տեղ գտած լուծումները: Հանձնաժողովների նիստերին եւ աշխատանքների կազմակերպմանն անմիջականորեն մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ լիազոր ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am